Սարիկ Մ.-ն Փաշինյանին անհեթեթ վիճակում է դրել
Քաղաքական
10:23 18/04/2025

Սարիկ Մ.-ն Փաշինյանին անհեթեթ վիճակում է դրել

Սարիկ Մինասյանը կրկին խոսեց ու կրկին՝ տան »երեխայի» նման, որից տան գաղտնիքները կարելի է իմանալ։ Իր խոստացածի ու պարտության պատճառի մասին երեկ ասել էր. «Մասնակցությունը շատ էր, եթե մասնակցային իմ մտածած թիվը լիներ, ապա կլիներ 50+»։

Պա՞րզ է։

Սա դեռ ոչինչ՝ անկեղծ խոստովանություն է ընտրությունները առնվազն կեղծելու մտադրության մասին։

Անկասկած հիշում եք Գյումրու քաղաքապետի թեկնածուների վերջին բանավեճի ժամանակ քպ թեկնածու Սարիկ Մինասյանը հրապարակավ հանցագործության մասին հաղորդում ներկայացրեց՝ պնդելով, որ «բազմաթիվ գյումրեցիները փող են տվել, որ իրենց տղաները Արցախում չծառայեն»։

Անցնենք Գյումրին ներկայացնել ցանկացող Սարիկ Մ.-ի ասածի բարոյական բոլոր կողմերը՝ գյումրեցիներին հանցագործ անվանելը, վախկոտ գնահատելը,... թեև, ըստ ամենայնի, քպ հակաԱրցախյան անբարոյական թեզն էր ուզում ուղղակի հնչեցնել՝ իր կուսակցության աչքը մտնելու համար։

Պարզ է քպ թեկնածուի պարագայում։

Սարիկ Մ.-ի այս հայտարարության հաջորդ օրը կրակի վրա յուղ լցրեց ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Նա վստահեցրեց, որ հայտարարությունում կան դրվագներ, որոնք իրավապահ մարմինների ուշադրությանն արժանի են, և որ դրանք կարժանան իրավապահների ուշադրությանը։

Հիմա պատկերացրեք Փաշինյանի վիճակը. Մի կողմից քպ ներկայացուցիչը հայտարարել է, որ կոռուպցիոն դրվագների պատճառով պիտի գործեր հարուցվեն, մյուս կողմից հարցը վերաբերում է Արցախին։

Ինչ կմտածի Ալիևը Փաշինյանի մասին, եթե նրա իշխանության օրոք գործեր բացվեն այն պատճառով, որ, ըստ քպ-ական Սարիկ Մ.-ի՝ Արցախում չեն ուզեցել ծառայել։ Փաշինյանն այստեղ բանակում չծառայածներին դատի, Ալինն այնտեղ՝  ծառայածների՞ն։

Փաշինյանին չի հաջողվի համ գործեր բացել, համ Ալիևի աչքին չերևալ որպես մեկը, ով մտահոգ է ու հանցանք է համարում Արցախում չծառայելը։

Իսկ եթե գործեր չբացի, կստացվի, որ կոռուպցիայի մասին հայտարարության վրա հերթական անգամ աչք է փակում։

Պա՞րզ է, Սարիկ Մ.։ Այս ինչ անհեթհեթ օրն եք գցել Փաշինյանին։ 

Անահիտ Ոսկանյան

 

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Սարիկ Մ.-ն Փաշինյանին անհեթեթ վիճակում է դրել